Թուրքիական լիրան ամերիկյան դոլարի նկատմամբ շարունակում է անկում արձանագրել

Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը կորոնավիրուսի համավարակի պատճառով ամերիկյան դոլարի նկատմամբ շարունակում է անկում արձանագրել՝ սահմանելով նոր հակառեկորդ:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, թուրքական լիրան տարեսկզբից ի վեր 19 տոկոս անկում է արձանագրել դոլարի նկատմամբ: Ուրբաթ երեկոյան ամերիկյան 1 դոլարը կարելի էր գնել 7,17 լիրայով: 

Ըստ մասնագետների՝ անկումը պայմանավորված է բարձր գնաճով, ընթացիկ օպերացիոն հաշիվների պակասուրդով, ինչպես նաև թուրքական կառավարության՝ տնտեսությունը խթանելու նպատակով էժան վարկերի առաջարկով: Նշվում է, որ Թուրքիան հույս ունի իրավիճակը կարգավորել արտասահմանյան արտարժույթի ներկրմամբ, որը նախատեսում է իրականացնել արտահանումների եւ զբոսաշրջության հաշվին: Սակայն կորոնավիրուսը լուրջ հարված է հասցրել մասնավորապես Թուրքիայի զբոսաշրջությանը եւ խաթարել միջազգային առեւտրատնտեսական կապերը: 

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ