Արցախում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում  կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել:

Առողջացել է 1 քաղաքացի:

 

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 35, ընդհանուր մեկուսացված է 63 քաղաքացի:

 

Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 6 955 փորձանմուշի հետազոտություն:

Քաղաքականություն

Պատահարներ