Բելառուսում ընտրություններին մասնակցությունը հասել է 79% -ի

ժամը 18-ի դրությամբ Բելառուսում նախագահի ընտրությանը մասնակցությունը կազմել է 79%: Այս մասին հաղորդել է Беларусь-1 հեռուստաալիքը:

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդա Երմոշինայի խոսքով՝ շատ շրջաններ արդեն հատել են 80%-ի սահմանը:

«Իրականում բոլոր շրջանները. բացառությամբ Մինսկի շրջանի և Մինսկ քաղաքի», -նշել է Երմոշինան:


 

Քաղաքականություն