Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով

Այսուհետ թույլատրվում է տարվա ընթացքում մեկ անգամ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով դեղ ներմուծել ՀՀ առանց հավաստագրի:

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր առանց հավաստագրի ներմուծելու կարգում: 

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Քաղաքականություն