Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել

Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո սկսված չթույլատրված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ երեք հազար մարդ, գրում է «.gazeta.ru»-ն՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովային։

«Ընդհանուր առմամբ, շուրջ երեք հազար մարդ ձերբակալվել է ամբողջ երկրում՝ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար», - ասել է Չեմոդանովան:

Նա նշել է նաև, որ ձերբակալվածներից հազարը գտնվում են Մինսկում, մնացածը՝ այլ քաղաքներում:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվող նախագահական ընտրություններից հետո  երկրի մի շարք քաղաքներում սկսվել են չարտոնված բողոքներ, որոնց ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ է կիրառել: Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը, ստացել է ձայների 80.23% -ը:

Քաղաքականություն

Պատահարներ