Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել են խախտումներ

Օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (Նուբարաշեն): Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցի ընթացքում ստուգվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին, կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:

Քաղաքականություն

Պատահարներ