Ինձնից հետո եկած ոստիկանապետերը կոմպլեքսավորված մարդիկ էին. Վլադիմիր Գասպարյան

Ես ոչ արածներիս համար եմ փոշմանում, ոչ չարածներիս, ժամանակի մեջ պետք է նայել, տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ պետք է կայացնել։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով հարցին, թե հետադարձ հայացքով իր պաշտոնավարման ժամանակ ի՞նչը կփոխեր։

 

Հարցին, թե ինչ է փոխվել ոստիկանությունում այս երկու տարվա մեջ,  Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ոստիկանությունն իր ընտանիքն է, չի սիրում բարձրաձայնել նրա մասին, բայց իրեն տխուր է զգում։

«Տխուր եմ, որովհետեւ ունեինք բարեփոխումների 3 ծրագիր, որի 2 փուլը մենք անցկացրեցինք, հեռանալիս անձնակազմին ասել եմ, որ 3-րդ փուլը, որ պետք է անեինք 2018-ից սկսած, ավարտին հասցնեն։ Բայց հիմա այն, ինչ անում են, Ուկրաինայում, Վրաստանում փորձարկված բաներ են, այդ շտամպերը մեզ վրա չեն աշխատում։ Պետք է վերցնել լավը, ոչ թե ամեն ինչ»,- նշել է նախկին ոստիկանապետը։

Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ իրենից հետո եկած ոստիկանապետերը բարդութավորված անձնավորություններ էին:

«Ինձնից հետո եկած ոստիկանապետը  և դրանից հետո ևս եկածները կոմպլեքսավորված անձնավորություններ էին , հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել: Նրանք գնացել են, այդ պատճառով կարող եմ ասել այդ բանը։ Եթե մարդ են նշանակում՝ հարցնելով՝ կգնա՞ս, թե՞ չես գնա Գասպարյանի հետեւից, դա տխուր է։ Խղճուկ մարդիկ են այդպիսի բաներ անում։ Ես միշտ ասել եմ՝ տղաներ, վա՛յ այն ոստիկանին, որը զբաղվում է քաղաքականությամբ, եւ վա՛յ այն կուսակցություններին, որոնք ոստիկանությանը որպես գործիք են օգտագործում, երկուսն էլ դատապարտված են»,-ասել է Գապարյանը: 

Հարցին, թե արդյո՞ք հիմա  ոստիկանները օգտագործվում են,  նա նշեց. «Կարծում եմ, այո»:

Քաղաքականություն

Պատահարներ