Կապանում УАЗ-ը բախվել է կայանված Камаз-ին. УАЗ-ի վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 10-ին՝ ժամը 01։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է,որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Սյունիք հատվածի 6-րդ կմ-ին «УАЗ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Ս․, ծնված 1983 թ․) բախվել է կայանված «Камаз» մակնիշի ավտոմեքենային (վարորդը չի գտնվել դեպքի վայրում):

Մինչ հրշեջ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «УАЗ » ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Քաղաքականություն