Լիբանանի վարչապետը պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել է ամբողջ կառավարության հրաժարականի մասին, հայտնում է «Интерфакс»-ը:

«Մենք ցանկանում ենք դռներ բացել մեր հայրենիքի ազգային փրկության ճանապարհին: Ես այսօր հայտարարում եմ այս կառավարության հրաժարականի մասին», - ասել է Դիյաբը լիբանանյան բնակչությանը ուղղված իր ուղերձում:

Նա նախորդ իշխանություններին մեղադրել է այն բանի համար, որ ձևավորման առաջին իսկ օրվանից փորձում են իրենց սխալների ու երկրում տիրող ճգնաժամի պատասխանատվությունը դնել իր կառավարության վրա:

«Մենք փորձեցինք ստեղծել աշխատանքային խումբ՝ խնդիրները լուծելու համար, բայց բախվել ենք շատ խիտ և անթափանց պատի», - նշել է Դիյաբը:

Նա հայտարարել է, որ «Բեյրութի նավահանգստում պայթել են մեր երկրի կոռուպցիոն համակարգի հետևանքները»: «Ես ավելի վաղ ասացի, որ կոռուպցիայի համակարգը դաժան է պետության բոլոր ոլորտներում: Բայց ես պարզել եմ. կոռուպցիայի համակարգը պետությունից վեր է», - հավելել է Դիյաբը:

Քաղաքականություն

Պատահարներ