Միգուցե ժողովրդավարության կղզյակ ենք, բայց հաստատ բաստիոն չենք. Դանիել Իոննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թվականի ապրիլի 17-ից (Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվեուց) հետո մենք անում էինք ամեն ինչ, որ միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին չշնորհավորի, և, որ դրանով չլեգիտիմացվի բողոքող քաղաքացիների դեմ իր պայքարը։

Այդ ամենի ֆոնին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր արագ-արագ շնորհավորեց ակնհայտ ընտրակեղծարարությամբ ու սեփական ժողովրդին ծեծուջարդի ենթարկելով իշխանությունը պահող Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Միգուցե ժողովրդավարության կղզյակ ենք, բայց հաստատ բաստիոն չենք»։

Քաղաքականություն

Պատահարներ