Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.23%-ը

Բելառուսի ԿԸ հանձնաժողովը ներկայացրել է երկրում տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյուքները: Ըստ դրանց, ընտրություններին մասնակցել է 5 մլն 790 հազար մարդ, կամ ընտրողների 84, 23 տոկոսը: Ալքսանդր Լուկաշենկոյի օգտին քվերակել է 80,23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայայի օգտին 9,9 տոկոսը:

 

 Մյուս թեկնածուները, որոնք երեք են՝ հավաքել են 1,1 տոկոս ձայներ: Բելառուսի ԿԸ հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինայի խոսքով, այս տվյալներն առաջիկայում դժվար թե առանձնակի փոփոխություններ կրեն: Նա նաեւ լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է, որ Բելառուսում հարկավոր է անցնել քվերակության էլեկտրոնային տարբերակին, որպեսզի հանձնաժողովի անդամները խուսափեն ճնշումներից: Նրա խոսքով, գիշերն իրեն տնից ուժայինները տարհանել են, առավել վատթար իրավիճակից խուսափելու համար:

Քաղաքականություն