Նախարարները մշտապես մասնակցում են պարետատան նիստին, Արայիկ Հարությունյանի մասնակցությունը նորություն չէր. վարչապետի խոսնակ

Այո, այսօր կայանելու է պարետատան նիստ, սակայն դեռ  տեղյակ չեմ թե ինչ է քննարկվելու: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը` անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակմանը, թե այսօր ՀՀ կառավարությունում պարետատան նիստ տեղի կունենան և կքննարկվի սեպտեմբերի 1-ից ուսումնական հաստատությունների վերաբացման հարցը:

 

Հիշեցնենք, որ   ArmLur.am-ը գրել էր, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  կառավարությունում պարետատան նիստի է մասնակցում, որտեղ քննարկվում է սեպտեմբերի 1-ից ուսումնական հաստատությունների վերաբացման հարցը:

 

«Չգիտեմ, թե լրատվամիջոցին որտեղից այսպիսի տեղեկատվություն, նախարարները մշտապես մասնակցում են պարետատան նիստին, Արայիկ Հարությունյանի մասնակցությունը նորություն չէր»,- ասաց Գևորգյանը: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ