Ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը

Հուլիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն մահացել է սրտի անբավարարությունից։ Այս մասին փոխանցում է razm.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Մամմադովն այս պաշտոնը զբաղեցնում էր 2015թ֊ից մինչև 2020թ. օգոստոսի 8-ը։ Այժմ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ֊լեյտենանտ Նիզամով Օսման Ռամազան օղլուն։ Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ գեներալ-լեյտենանտի մահվան մասին։ Նա, սակայն, զորացրված էր և չի հաշվվում որպես կորուստ։

 

Քաղաքականություն