ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախումներ Բեյրութում. ցուցարարները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը

Բեյրութի կենտրոնում հերթական անգամ բախումներ են ծայր առել ցուցարարների և ուժայինների միջև: Որոշ ակտիվիստներ փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը: 

Ինչպես հայտնում է Global News-ը, կակառավարական ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը և գրավել Տրանսպորտի նախարարության շենքը: Ի պատասխան՝ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել և կրակել ռետինե փամփուշտներով: Ակտիվիստները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ: Քաղաքի կենտրոնը հրդեհների ծխով է պատվել: 

Քաղաքականություն

Պատահարներ