Ընթանում է Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝  դատավոր Դավիթ Բալայանի, այսօր` օգոստոսի 10-ին ընթանում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։

Նշենք, որ գործով ամբաստանյալներից երկուսի պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին, սակայն դատարանի որոշմամբ նիստը շարունակվեց։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Քաղաքականություն