Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական նախագծերին և հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա տարիներին ավելացնելու է Ադրբեջանից գնվող գազի ծավալները: Այս մասին տեղեկացնում է takvim.com.tr կայքը:

 

«Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բազմաթիվ ռազմավարական նախագծեր ունեն՝ սկսած Կովկասից մինչև Հեռավոր Արևելք և Լոնդոն: Նման հիանալի նախագծերի օրինակ են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Տրանսանատոլիական գազատարը և այլն: Ներկայում Հարավային Կովկասում ևս երկու նախագիծ կա, որի իրականացումը շատ կարևոր է: Դրանցից մեկը Կարս-Նախիջևան երկաթգիծն է, մյուսը` Թուրքիա-Նախիջևան գազատարը: Ադրբեջանը դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալներով արդեն առաջին տեղում է: Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

Քաղաքականություն