ԵՄ-ն կոչ է արել Բելառուսի իշխանություններին երկխոսություն սկսել ընդդիմության հետ

Եվրամիությունը սպառնացել է միջոցներ ձեռնարկել Բելառուսում «բռնության, անհիմն ձերբակալությունների և ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատուների» դեմ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի և Շվեդիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել Բելառուսի իշխանությունները երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Հիշեցնենք, որ Մինսկում և Բրեստում չարտոնագրված ցույցեր են ընթանում, որոնք ուղեկցվում են առանձին ձերբակալություններով և ուժայինների հետ բախումներով:

Բելառուսի քաղաքացիները փողոց են դուրս եկել` հայտնելու իրենց դժգոհությունը կիրակի կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը:

Քաղաքականություն

Պատահարներ