Երևանում կփոխվի 520 վերելակ. Հակոբ Կարապետյան

Մինչեւ 2018 թվականը Երեւանում փոխվել է 35 վերելակ: 2019-2020 թվականների հանրագումարով կփոխվի 520 վերելակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

 

«Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:

Վերելակների փոփոխման ծրագիրը նաեւ աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն»,- գրել է Կարապետյանը:

Քաղաքականություն

Պատահարներ