Երևանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել է վկայի կարգավիճակով իրավահաջորդների եւ տուժողների հարցաքննության մասին: Փաստաբանը դատարանին է ներկայացրել 102 անուններ, որոնք ներառված են այդ գործով տուժողների ցուցակում եւ խնդրել նրանց ներառել վկաների ցուցակում:

Մեղադրող կողմն անհամաձայնություն է հայտնել ներկայացված միջնորդության առնչությամբ:  

Քաղաքականություն

Պատահարներ