Լևոն Արոնյանի սիրելին ընկերներին ուղղված բաց նամակով է հանդես եկել

Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետև իր նմաններն աշխարհում շատ քիչ են: Ես ու Լևոնը սկզբնական շրջանում լավագույն ընկերներ էինք ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լևոնի կողքին հաշված մարդիկ էին:

Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել և շարունակում են մեզ աջակցել, նրանց ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց, ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ; Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը, ասել է. «Անգամ չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից ու բարոյական նորմերից»: Ես էլ համաձայնվում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է համարվում: Ես ձեզ միայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի նման նվիրված, բարի ու մաքուր հոգով էակի, ով այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է սիրել ողջ աշխարհը: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին:

Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որպեսզի ինչ-որ կերպով արտահայտեի ցավս»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Անիտան՝ կից ներկայացնելով իր գրած բանաստեղծություններից, որոնք նվիրել է Արիանայի հիշատակին:

Արիանայի հիշատակին

Գնա սիրելիս, ես հասկացել էի
Սա քո տեղը չէ ու չի էլ եղել,
Գնա բայց թող վերջին անգամ
Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ:
Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ
Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ
Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ
Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս:
Շախ և մատ, այո դու միշտ էլ հաղթել ես,
Քո ոչ երկրային կատարելությամբ
Եվ ավաղ ես ինքս ինձ անիծել էի
Քո հրեշտակային ներկայությամբ:
Ես գիտեմ դու կաս, գնա սիրելիս
Վեր բարձրացիր ու հավերժացիր
Ես վախենում էի սա խոստովանել
Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել
Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Լևոն Արոնյանն էր գրառում կատարել՝ տեղեկացնելով, որ իր կյանքում այժմ կա սիրած անձնավորություն, որն իր համար նոր լույս է: Ֆեյսբուքի և Ինստագրամի օգտատերերի մի մասը շնորհավորում էր նրանց, մյուս մասը՝ մեղադրում Լևոն Արոնյանին՝ ընդգծելով, որ ամիսներ առաջ է կորցրել կնոջը:

Քաղաքականություն

Պատահարներ