ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի կենտրոն են ժամանում ՕՄՕՆ-ի և ներքին զորքերի ստորաբաժանումները

Մինսկի կենտրոն են ժամանում Բելառուսի Ներքին զորքերի և ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Անկախության պողոտայով դեպի քաղաքի կենտրոն է շարժվում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների շարասյունը:

Անկախության հրապարակի շրջանում հատուկ ստորաբաժանումների ավտոբուսներ են կանգնած: Երթևեկությունը, սակայն, դեռ չի արգելափակվել: Մի քանի միավոր հատուկ տեխնիկա և ջրցան մեքենա է տեղակայվել «Մինսկը` հերոս-քաղաք» հուշակոթողի մոտ, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մինսկում առանց նախազգուշացման փակել են մետրոյի յոթ կայարաններ։ Գնացքները անցնում են առանց կանգառների: 

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել:

Քաղաքականություն

Պատահարներ