ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից

Բելառուսի ոստիկանության ուժերն ու ներքին զորքերի ստորաբաժանումները դադարեցրել են Մինսկի կենտրոնի շրջափակումը:

ТАСС-ի թղթակիցը հաղորդում է, որ շուրջ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայիններին հաջողվել է նրանց հեռացնել փողոցներից: Բելառուսի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները սկսել են լքել Մինսկի կենտրոնական փողոցները:

Վերջին ժամերին բախումների ակտիվ օջախը Մինսկի Կունցեվշչինայի շրջանն էր, որտե ցուցարարները երկաթե ձողերից և բետոնե քարերից բարիկադներ էին կառուցել՝ փակելով Պրիտիցկովո պողոտան և, ի պատասխան նրանց քաղաքի կենտրոնից ետ մղելու ուժային գործողությանը, դյուրավառ հեղուկով լի շշեր էին նետել իրավապահների ուղղությամբ: Հենց այդտեղ էլ նախօրեին ցուցարար էր մահացել բախումների ընթացքում:

Քաղաքականություն

Պատահարներ