ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում ներքին զորքերը ցուցարարներին մայրաքաղաքի կենտրոնից դեպի ծայրամասեր մղելու գործողություն են սկսել

Մինսում ուժայինները ցուցարարներին Մինսկի կենտրոնից դեպի ծայրամասեր մղելու գործողություն են սկսել:

ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները ներքին զորքերի աջակցությամբ սկսել են առաջ շարվել քաղաքի կենտրոնական՝ Պրիտիցկովո փողոցով, վերջինների ետևից՝ ոստիկանության զորքերին հատուկ բեռնատարներ և այլ տրանսպորտային հատուկ միջոցներ:

Ցուցարարներն, ի պատասխան, փակել են մայրուղին ու բարիկադներ կառուցել՝ դյուրավառ հեղուկով շշեր նետելով ուժայինների ուղղությամբ:

Տեղում ցուցարարների թիվը շուրջ 200 է:

Sputnik Беларусь-ն էլ հաղորդում է, որ քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած անձինք հիվանդանոցներ են տեղափոխվում:

Քաղաքականություն