ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում պայթյուններ են որոտացել. ցուցարարներից մեկը զոհվել է

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին: «Օգոստոսի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում, Մինսկում, Պրիտիցկու փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ամբոխը բարիկադներ է կառուցել երթեւեկությունը արգելափակելու համար: Հրապարակն ապաշրջափակելու համար ժամանած հատուկ նշանակության ուժերի հետ դիմակայության ընթացքում ցուցարարներից մեկը փորձել է չբացահայտված պայթուցիկ սարք նետել իրավապահների կողմը:

Այն ձեռքում պայթել է, տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,- ասվում է Բելառուսի ՆԳՆ պաշտոնական Telegram-ալիքի հաղորդագրության մեջ: 

Դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները:

Քաղաքականություն

Պատահարներ