Թուրքիան սահմանափակումներ է մտցրել ձեռքի ուղեբեռի համար

Թուրքիան սահմանափակումներ է մտցրել ձեռքի ուղեբեռի համար: Թուրքական հանգստավայրեր թռիչքների վերսկսումից հետո ավիաընկերությունները հրահանգ են ստացել փոխել ուղևորների ձեռքի ուղեբեռի պահանջները: Նոր կանոնների նպատակն է արագացնել վայրէջքի գործընթացը և նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը:  Այս մասին հայտնում է euromag.ru-ն:

 

Տուրօպերատորները հայտնում են, որ նոր կանոնները ներկայացվել են Թուրքիայի իշխանությունների կողմից:

Նոր կանոնների համաձայն ՝ ուղևորը կարող է վերցնել միայն կանացի պայուսակ, տղամարդու պորտֆել, երեխայի և մանկական սննդի համար նախատեսված հիգիենայի միջոցներ, նոութբուքն իր պատյանի մեջ:Տեսա եւ լուսանկարչական ապարատները, փոքրիկ ճամպրուները, որոնց քաշը չէր անցնում 5 կգ-ից  հանձնվելու են ընդհանուր ուղեբեռի հետ: Այն ուղեւորները որոնք չեն ենթարկվի կանոններին, ուղղակի կիջեցվեն ինքնաթիռից:

Քաղաքականություն

Պատահարներ