Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք

Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 7-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177322 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 968 թեստ, որից 808-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 6-ով՝ հասնելով 234-ի:

Քաղաքականություն

Պատահարներ