«Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում ուշագրավ կադրային փոփոխություններ են սկսվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթեւոսյանը եւ նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում:

Բանն այն է, որ կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ Սամսոն Մաթեւոսյանը բավականին մտերիմ կապերի մեջ է եղել ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, իսկ Քննչական կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ նախկին իշխանության հետ կապ ունեցող պաշտոնատար անձանց պաշտոնը որոշել են իջեցնել եւ հետո, ըստ էության, «հաջողություն մաղթել»:

Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սամսոն Մաթեւոսյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հորեղբայրն է: Այսինքն՝ Արմավիրի մարզպետի եղբայր լինելն ըստ էության չի խանգարել, որպեսզի նրա պաշտոնն իջեցնեն: Այստեղ ավելի շատ դեր է խաղացել նախկին իշխանության հետ կապ ունենալու հանգամանքը»:

Քաղաքականություն

Պատահարներ