Աղաչում եմ, օգնեք՝ գնամ երեխաներիս մոտ. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

«Աղաչում եմ, որպես մայր, ինձ մի ձևով օգնեք գնամ երեխաներիս հասնեմ: Ամեն տեսակի ծախս պատրաստ ենք մենք մեր ուժերով անենք: Մենք մեր հայրենիքը սիրում ենք, ես շատ հայրենաsեր մարդ եմ, բայց նենց ա ստացվել, որ կյանքի բերումով ուրիշ տեղ ենք ապրում: Մենք ուրիշ խնդիր չունենք, հասկանում ենք, որ համաշխարհային խնդիր ա սա, բայց մենք էլ ուզում ենք տուն վերադառնանք»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնող քաղաքացիներից մեկը: 

 

Նշենք, որ քաղաքացիները ցանկանում են ՌԴ մեկնել: 

 

Բողոքի ակցիա իրականացնողները կառավարության շենքի դիմաց, համաճարակային կանոնները պահպանելով, սպասում են վարչապետի, Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը։

Քաղաքականություն

Պատահարներ