Ավտովթար Երևանում. բախվել են Subaru-ն ու Opel-ը. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 22:10-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 21 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ Տիգրան Մ.-ի վարած Subaru մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ Գեղամ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գեղամ Պ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, Սանամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Քաղաքականություն