ԲՀԿ-ն դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշեց, որ արտակարգ դրությունը երկարացնելու որեւէ հիմք չկա: Նա նշեց՝ դեմ են քվեարկելու արտակարգ դրությունը երկարացնելու նախագծին:

 

Զոհրաբյանի խոսքով , այն սահմանափակումների մեղմացումը, որը պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է խորհրդարանին, հնարավոր էր անել Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով և չերկարացնելով արտակարգ դրությունը.

«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների («Լուսավոր Հայաստան» խմբակցության) կողմից քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը: Այսինքն՝ մենք կանեինք օրենքում փոփոխություն և արտակարդ դրությունը երկարացնելու կարիք չէր լինի: Երբ ձեզ հարցնում են, թե արդյոք հնարավոր չէ բացել սահմանը ԵՄ երկրների հետ, դուք ասացիք, որ խնդիրը մեր հետ չէ, խնդիրն իրենց մոտ է: Այո, որովհետև երբ Հայաստանում հինգերերդ անգամ երկարացվում է արտակարգ դրությունը, ապա, այո, այդ երկրների լեգիտիմ իրավունքն է չբացել օդային սահմանը Հայաստնի հետ: Իսկ օդայինն սահմանի փակ մնալն առաջացնում է մի քանի խնդիր: Կառավարության շենքի մոտ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողները պահանջում էին բացել օդային սահմանը ՌԴ-ի հետ: Մենք չենք կարողանում լուծել արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների խնդիրը»,- նշեց Զոհրաբյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ