Ղազախստանը վերսկսում է թռիչքները 7 երկրի հետ

Ղազախստանը վերսկսում է միջազգային թռիչքները մի շարք պետությունների, այդ թվում` Ռուսաստանի եւ Գերմանիայի հետ, հայտնում է «Sputnik-Ղազախստան»-ը` վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:

Այսպիսով, օգոստոսի 17-ից ղազախները կկարողանան թռչել Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուսի Հանրապետություն, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն:

«Առողջապահության նախարարությունը վերը նշված երկրների ավիացիոն իշխանությունների հետ միասին նախապես մշակել է կանոնավոր ուղեւորատար թռիչքների վերսկսման հարցը: Ընդ որում, հարկ է նշել, որ ՌԴ թռիչքների համար թույլտվություն է պահանջվում ռուսական կողմից»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Թռիչքները կիրականացվեն օդային ծառայության վերաբերյալ գործող միջկառավարական համաձայնագրերի հիման վրա եւ կախված օդանավերի առեւտրային ծանրաբեռնվածությունից:

Թռիչքների ժամանակացույցին եւ տոմսերի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ավիաընկերությունների կայքերում:

Քաղաքականություն

Պատահարներ