Հատուկջոկատայինները Մինսկում կրակել են մարդկանց վրա, որոնք պատշգամբներից խորհուրդներ էին տալիս ցուցարարներին

Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել այն մարդկանց վրա, որոնք պատշգամբներից խորհուրդներ էին տալիս ցուցարարներին:

Այս մասին հահտնել է Sputnik  Беларусь-ը:

Միաջդեպը տեղի է ունեցել Ձերժինսկի պողոտայում ՝ Գրուշևկա մետրոյի կայարանի հարևանությամբ:

«Հատուկջոկատայինները վազեցին դեպի հավաքվածները: Ցուցարարները սկսեցին փախչել: Հարևանությամբ գտնվող շենքերի պատշգամբներից բնակիչները սկսեցին բղավել, թե որտեղ կարող են ցուցարարները թաքնվել, ի պատասխան, հատուկջոկատայինները մի քանի անգամ կրակեցին բնակիչների ուղղությամբ՝ պոմպային զենքերից»,- հայտնել է լրատվականը:

 

Հիշեցնենք՝ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում սրված իրավիճակը չի հանդարտվում: 3 գիշեր շարունակ ընտրությունների արդյունքների դեմ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել: 250-ից ավելի մարդ ցույցերից հետո հայտնվել է հիվանդանոցում: 6000-ից ավելի ցուցարար ձերբակալվել է: Իսկ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկիրը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ