Իմ վրա չեմ վերցնի պատասխանատվություն՝ դրա մասին խոսելու. Սիմոնյանը՝ Ամուլսարի հարցի մասին

Չեմ տիրապետում բավարար չափով ինֆորմացիայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Իմ վրա չեմ վերցնի պատասխանատվություն՝ դրա մասին խոսելու։ ՀՀ իշխանությունը չի արել եւ չի անի որեւիցե քայլ, որը կվնասի ՀՀ քաղաքացու, երկրի, բնության շահերին»,- ասաց նա։

 

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը: 

 

 

 

Քաղաքականություն