Կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները. Ավինյան

Առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, փոխարենը պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման պայմանները։

Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում, օրինակ՝ բնության գրկում, անտառում, դիմակ կրելու պահանջը: Շուտով այս որոշումը կհրապարակվի», - ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ