Լսում ե՞ք, թե ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը. Պետրոսյան

Ժողովուրդ, լսում ե՞ք, թե Կառավարության նիստին ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը: Ասում է՝ «մենք չպտի նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների թիվը հասցնել 0-ի, և 50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»... Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա գրել է. «Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում:

Ու հետաքրքիրն էն ա, որ ոչ մեկ ծպտուն չի հանում...

Դա նույնն է, որ, ասենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրնը հայտարարի, որ չպետք է ձգտել ՁԻԱՀ-ի (երկուսն էլ մահաբեր են) լիակատար բուժմանը, և միշտ պետք է զապաս պահել մի 50-ից 100 հիվանդ, կարող ա մի օր պետք գան...

Կարող ա՞ ցնորվելն այլ կերպ ա լինում...

Ո՞վ կբացատրի, սա ինչ ծաղր է ժողովրդի նկատմամբ»:

 

Քաղաքականություն

Պատահարներ