Մենք փակ չենք պահում սահմանը, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է. Մնացականյանը զրուցեց ցուցարարների հետ

Արտագնա աշխատանքի մեկնողները և Ռուսաստանում բնակվող քաղաքացիները ցանկանում են գնալ ՌԴ, սակայն փակ սահմանների պատճառով դրա հնարավորությունը չունեն, ինչի պատճառով այսօր ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության դիմաց հանդիպեցին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որոնց միջև սկզբնական զրույցը վեճի վերածվեց, քանի որ քաղաքացիները բավականին բարձր տոնայնությամբ էին խոսում, ինչին պատասխան Մնացականյանը նշեց, որ ինքը նեղություն է քաշել և կանգնել է և հորդորեց քաղաքացիներին միասին զրուցել.«Մենք փակ չենք պահում սահմանը, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում։ Ռուսաստանն այդ քաղաքականությունն իրականացնում է բոլոր երկրների համար։Հայաստանի քաղաքականությունն այսպիսին է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, եթե ուզում է վերադառնալ, նա կարող է առանց որևէ՝ խոչընդոտի վերադառնալ հայրենիք: Ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս գնացողների համար, նրանք պետք է հաշվի առնեն՝ ինչպիսի քաղաքականություն ունի այդ երկիրը տվյալ խնդրի վերաբերյալ՝ ընդունելու ոչ քաղաքացիների իրենց երկրում։ Մենք, օրինակ՝ չենք ընդունում այլ քաղաքացիների մեր երկիր, թեև հիմա ավելի հեշտացրել ենք այդ պայմանները: Բայց մենք էլ ենք մեր քաղաքականությունն ունեցել՝ սահմանները փակ պահելու այլ քաղաքացիների համար, արտակարգ դրության պայմաններից ելնելով»։

Քաղաքականություն