Օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը հանվել է. Տիգրան Ավինյան

Օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը հանվել է, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել։ Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Օտարերկրյա քաղաքացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, և նրանք Հայաստան կարող են ժամանել միայն արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրված վիզայի կամ էլեկտրոնային մուտքի վիզայի հիման վրա։ Այս կարգավորմամբ նպատակ է դրվել բարձրացնել անձանց ներհոսքի կառավարելիությունն ու կանխատեսելիությունը»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ փոփոխություններ են արվել նաև արտերկրից ժամանող անձանց ինքնամեկուսացման ընթացակարգերում։

Նա մասնավորապես ասաց, որ օտարերկրացիները ևս նախնական որոշման համաձայն, կբուժվեն անվճար:

Այսուհետ Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե չի հոսպիտալացվել կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ հետազոտություն անցնել և թեստի բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Քաղաքականություն

Պատահարներ