Ոստիկանները հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն կազմեցին

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն  Իսրայել Հակոբկոխյանին հացադուլ անելու ընթացքում  լրագրողների հետ զրուցելիս եղել է առանց դիմակի, ինչի համար  ոստիկանության աշխատակիցներն այսօր արձանագրություն կազմեցին:

Ոստիկանների և Հակոբկոխյանի միջև միջադեպը ֆեյսբուքյան լայվով ցուցադրում էր  «Կամք» հասարակական  շարժման նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանի անձնագիրն իր մոտ չէր, նա խնդրեց ընկերներից  մեկին բերել այն, որպեսզի նա ցույց տա ոստիկանության աշխատակիցներին, ինչից հետո, ոստիկանության ծառայողները արձանագրություն կազմեցին  պարետի որոշումը խախտելու համար, սակայն  նշեցին, որ տուգանք նշանակելը կորոշի  դատարանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 12-ին, Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն  Իսրայել Հակոբկոխյանը Գարեգին Նժդեհի արձանի մոտ  անժամկետ  հացադուլ  է հայտարարվել,որն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների:

Քաղաքականություն

Պատահարներ