Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ կառավարության լռության համար. Անի Սամսոնյան

ԱԺ հատուկ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բարձրացրեց Ամուլսարի հետ կապված խնդիրը և հարցեր  ուղղեց նրան: 

Ո՞վ է պատասխանատուն 2018 թվականին Ամուլսարի պաշտպաններին իշխանության կողմից տրված խոստումների համար: Ո՞վ է պատասխանատու պետբյուջեից մոտ 400 հազար դոլար «Էլարդ»-ի անարդյունավետ փորձաքննությանը տրամադրելու համար, որը մեզ չտվեց այն հարցերի պատասխանները, որը մենք կարող էինք օգտագործել նպատակային: Ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների՝ բախումների, տուժած անձանց և ոստիկանական գործողությունների համար: Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում «Լիդիան»-ի կողմից վարձակալած պահնորդական ծառայողների կողմից իրավապահ համակարգի աշխատողների՝ ոստիկանների աշխատանքը խոչընդոտելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակում Կառավարության անպատասխանատու լռության համար: 

 

Ավինյանը արձագանքեց՝ հայտնելով. « Դուք դրա իրավունքն ունեք: Ես կարող եմ, ընդհանուր առմամբ, մի բան հավելել՝ այսօրվա մեր կառավարության որոշման ընդունմամբ հանվել է հավաքների անցկացման սահմանափակումները, և այն անձինք, որոնք որոշակի բողոք ունեն որևէ պրոցեսի հետ կապված, կանոնների պահպանմամբ իրենց կարծիքը կարող են արտահայտել»:

 

 «Այս իրավիճակում մադկանց միայնակ թողնելը Կառավարության կողմից ճիշտ չէր: ՇՄԱԳ-ի չեղարկման պահանջի համար Դուք ի՞նչ արձագանք ունեք, ի՞նչ կարող եք ասել այն մարդկանց, ովքեր ձեր խոստումների մասին ձեզ հիշեցնում են, բայց դուք չեք արձագանքում»,- ասաց պատգամավորը:

Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Եթե որևէ խոստում ենք տվել, որը չենք իրականացրել, ես պետք է խնդրեմ շատ ավելի հասցեական դա ասել և շատ ավելի կոնկրետ, որովհետև ես նման խոստում չեմ հիշում, որ խոստացել ենք ու չենք արել: Ամուլսարի հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ և կարծում եմ՝ մեր նախկին արված հայտարարությունները ուժի մեջ են, այն պահանջների հետ կապված, որ ներկայացնում են բնապահպանները և այն բողոքների հետ կապված, որ «Լիդիան» ընկերությունն էր բարձրաձայնում»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ