Փակ տարածքներում կարող է արվի 60 հոգանոց հարսանիք. Միքայելյանը՝ Ավինյանին

Այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց նաև պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա հարցը վերաբերում էր մասնավորապես հավաքների սահմանափակումները մեղմացնելուն: Ըստ նոր որոշման՝ հավաքները կարող են անցկացվել ոչ ավելի, քան 40 մարդու մասնակցությամբ: 

«Սահմանափակումը որ կա 40 հոգու, կարելի է անել 60 հոգով, ինչու համար, մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է, մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, 60 հոգով հնարավորություն կտանք, կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, հարսանիք չեն կարողանում անել, հնարավորություն կտանք, որ անեն հարսանիքը: Կամ տարածքները, որ ասում եք բաց տարածքներում, մարզերում էլ երեկոները ցուրտ է, փակ տարածքներում կարող է արվի 60 հոգանոց հարսանիք, պահպանվի սեղանների հեռավորությունը»,- հարցրեց Միքայելյանը: 

Ավինյանը պատասխանեց. 

«Իրականում հետագա հնարավոր փոփոխությունները կախված են լինելու համաճարակային իրավիճակից, և եթե դրական տենդենցը պահպանենք, հաջորդ քայլով մեղմացուները կարող են ավելին լինել, քան Ձեր առաջարկածը: Դրա մասին արդեն, երբ թեթևացած ռեժիմի կանցնենք, առիթ կունենանք խոսելու ու հնարավորությունները կքննարկենք»,- արձագանքեց Ավինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ