ՌԴ ժուռնալիստների միությունը բողոք է հայտնել Բելառուսի իշխանություններին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների համար

Ռուսաստանի ժուռնալիստների միությունը Բելառուսի իշխանություններին բողոք է հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների կապակցությամբ: Այս մասին նշված է ՌԴ ժուռնալիստների միության հրապարակած հայտարարությունում:

«Ականատեսների վկայությամբ, բելառուսական ոստիկանությունը և հատուկջոկատայինները լրագրողների նկատմամբ հատուկ դաժանություն են կիրառում: Լրագրողներին ծեծում են, կոտրում են թանկարժեք տեխնիկան, առգրավում են անձնական իրերը: Միությունը Բելառուսի իշխանությունների նման գործելակերպը համարում է բացարձակ անթույլատրելի և պահանջում է անմիջապես դադարեցնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ բռնությունը», – գրված է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք՝ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում սրված իրավիճակը չի հանդարտվում: 3 գիշեր շարունակ ընտրությունների արդյունքների դեմ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել: 250-ից ավելի մարդ ցույցերից հետո հայտնվել է հիվանդանոցում: 6000-ից ավելի ցուցարար ձերբակալվել է: Իսկ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկիրը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը:


 

Քաղաքականություն

Պատահարներ