ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում սպիտակ հագած կանայք ծաղիկներով ակցիա են կազմակերպել

Մինսկում սպիտակ հագած մի քանի հարյուր կանայք՝ ծաղիկները ձեռքին, ակցիա են կազմակերպել՝ իրենց աջակցությունը հայտնելով նախորդ օրերի ընթացքում վիրավորված ցուցարարներին:

TASS գործակալության փոխանցմամբ՝ նրանք Կոմարովսկու շուկայի առջև շղթա են կազմել: Վարորդները մեքենաների ազդանշանների միջոցով ողջունել են ակցիայի մասնակիցներին:

Ոստիկանության աշխատակիցները կանանց խնդրել են ցրվել: Նրանք սկսել են ցրվել, այնուհետև կրկին վերադարձել են և իրար ձեռք բռնած վանկարկել. «Հավատում ենք, կարող ենք, հաղթելու ենք»:

Հիշեցնենք՝ Միսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով:

Քաղաքականություն

Պատահարներ