Ուսումնական տարվա մեկնարկը կամ ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ուսումնական գործընթացի մեկնարկը հետաձգելու, ինչպես նաև ընտրությունների օրը փոխելու հիմք չկա:

«Այսօրվա դրությամբ,  որևէ խնդիր չկա ուսումնական տարվա մեկնարկը հետաձգելու և սեպտեմբերի 15-ից դասասենյակներում կրթություն չապահովելու համար: Ինչպես նաև չկա հիմք, որ ընտրությունների ամսաթիվը փոխվի»,- հայտարարել է վարչապետը:

Քաղաքականություն

Պատահարներ