Վերնիսաժի չգործելու հիմնական պատճառը տուրիստական ներհոսքի բացակայությունը կարող է լինել. Ավինյան

Բացօթյա տարածքների գործունեության ոլորտի սահամանափակումները թուլացնելուց հետո, հնարավո՞ր է Վերնիսաժի շահագործումն էլ թույլատրվի. այս մասին ԱԺ հատուկ նիստին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը: «Վերնիասաժի հետ կապված հիմնական խնդիրները ոչ թե գործունեության սահամանափակումներն են, այլ տուրիստական ներհոսքի բացակայությունը: Վերնիսաժը բաց շուկա է, իսկ նման տնտեսական գործունությունը թույլատրված է»,- ասաց Ավինյանը: «Եթե առհասարակ չի գործում, ապա կվերանայենք, կհասկանանք ինչ է, եթե մասնակի չի գործում, խնդիրը հենց տուրիստական ներհոսքի բացակայության հետ է կապված, այսինքն՝ հաճախորդի բացակայության խնդիր կարող է լինել»:

Քաղաքականություն