Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Սայաթ Շիրինյանը իրեն սպառնացել է սպանել. Armlur

Այսօր ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արարատ Միրզոյանը եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Այս մասին հայտնում է Armlur-ը:

Մասնավորապես, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Սայաթ Շիրինյանը իրեն սպառնացել է սպանել: Կայքը տեղեկությունը փորձել է պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնել են, որ սպանության սպառնալիքի վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժին քաղաքացու կողմից հաղորդում է ներկայացվել, հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն