Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքները Մինսկում

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները Մինսկում, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին Մինսկում քվեարկել է ընտրողների 64.49%-ը, իսկ նրա գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 14.92%-ը:

ԿԸՀ-ն հրապարակել է նաև քվեարկության արդյունքները շրջաններում: Մոգիլևյան շրջանում Լուկաշենկոյին աջակցությունն է հայտնել ընտրողների 88.06%-ը, Տիխանովսկայային՝ 4.73%-ը: Մինսկի շրջանում Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 79.23%-ը, Տիխանովսկայայի օգտին՝ 11.81%-ը: Գրոնդնենսկի շրջանում Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 78.72%-ը, Տիխանովսկայայի օգտին՝ 13.81%-ը:

Բելառուսի մյուս շրջաններում Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների շուրջ 80%-ը: Տիխանովսկայան ստացել է ձայների 5-10%-ը:

Օրեր առաջ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել էր ընտրությունների նախնական արդյունքներ, համաձայն որոնց Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08%-ը, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.09%-ը:

Քաղաքականություն

Պատահարներ