Բեյրութում պայթյունի գործով մի քանի նախարար կհարցաքննվի

Լիբանանի դատախազությունը մտադիր է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել ի քանի նախարարի կառավարության ներկայիս եւ ավելի վաղ կազմից: Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով աղբյուրը երկրի դատական ​​շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա` առաջինը կհարցաքննվի Լիբանանի հանրային աշխատանքների նախարարության նախկին ղեկավար Գազի ալ-Արիդին: Նախատեսվում է նաեւ վկայություն տալու համար կանչել պետական ​​աշխատանքների, ֆինանսների եւ արդարադատության մի քանի այլ նախկին նախարարներին:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էր 171 մարդ, վիրավորվել մոտ 6 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են: Լիբանանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` ողբերգության պատճառը վեց տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ընթացքում:

 

Քաղաքականություն

Պատահարներ