Չինաստանը օգոստոսի 12-ից վերսկսում է թռիչքները 50 երկրի հետ

Չինաստանի իշխանությունները հայտարարել են միջազգային թռիչքների վերսկսման մասին աշխարհի 50 երկրի և տարածաշրջանների հետ: Այժմ 187 թռիչքներ իրականացվում են 93 ավիաընկերություններով. 74 արտասահմանյան և 19 չինական:

Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչակազմի անվտանգության բաժնի պետը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Չինաստանը օգոստոսի 12-ին կանոնավոր թռիչքներ է բացել աշխարհի 50 երկրի հետ, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:

Այժմ Չինաստանից և դեպի Չինաստան ամեն շաբաթ կա 210 թռիչք, բայց օդային երթևեկությունը չի հասցվել նախաճգնաժամային մակարդակներին:

Քաղաքականություն