Դանակահարություն Մյասնիկյան գյուղում

Օգոստոսի 11-ին, ժամը 1.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Բաղրամյանի բաժին հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած վերքով Մյասնիկյան գյուղի մի բնակիչ բուժօգնության է դիմել:

 

Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, բժիշկներին հայտնել էր՝ իբր բակում ընկել է: Սակայն հիվանդանոց, այնուհետև Մյասնիկյան գյուղ մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց:

Օգոստոսի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր համագյուղացին` Մյասնիկյան գյուղի 34-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Բաղրամյանի բաժին և խոստովանեց կատարածը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են: Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է նախաքննություն։

Քաղաքականություն