Գախարիան հերքել է Կազբեգիի անցակետում սահմանափակումներ մտցնելու մասին լուրերը

«Տարբեր լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Կազբեգիում, բայց այդպիսի հավանականություն չկա: Այսօր Կազբեգիում, ինչպես նաև Վերին Լարսի անցակետում, համաճարակաբանական իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

«Ընդհանուր առմամբ իրականացրել ենք 54205 փորձարկում: Պարտադիր թեստավորման արդյունքում  կորոնավիրուս է հայտնաբերվել տարանցիկ բեռներ բեռնափոխադրող 788 օտարերկրյա և վրացի վարորդների մոտ: Ընդհանուր առմամբ իրականացրել ենք 54205 թեստավորում։ Դրանք արձանագրվել են ավելի վաղ երկրի սահմանների անցակետերում ներկայացվող պարտադիր ստուգման ընթացքում: Կարելի է մտածել, որ սա փոքր թիվ է, սակայն ցանկացած անձ, առանց վերահսկողության երկիր մուտք գործելիս, կարող է իրավիճակի լուրջ սրացման պատճառ դառնալ: Սա այն ոլորտն է, որը մենք պետք է վերահսկենք մեծ խնամքով և ուշադրությամբ»:

 

Այդ մասին հայտարարել  է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

Առողջապահության նախարարության տվյալներով ՝ վարակված վարորդներից 101-ը բուժվում է Վրաստանում:

Քաղաքականություն

Պատահարներ